Մատչելի հղումներ

Բայդեն. Ուկրաինա ներխուժումը ցույց է տալիս, թե որքան սխալ է կատարված Պուտինի հաշվարկը


Ամերիկացի հայտնի բլոգերին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մեկնաբանությունները ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության վերաբերյալ ցույց են տալիս Վլադիմիր Պուտինի սխալ հաշվարկի խորությունը:

Նախագահը շաբաթ օրն ասել է, որ սկանդինավյան չեզոք պետությունների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի մեկնաբանությունները ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ ցույց են տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սխալ հաշվարկի խորությունը՝ Ուկրաինա ներխուժելու որոշում կայացնելիս:

«ՆԱՏՕ-ն այժմ ավելի միասնական է. տեսեք, թե ինչ է կատարվում Ֆինլանդիայի հետ, տեսեք, թե ինչ է կատարվում Շվեդիայի հետ, տեսեք, թե ինչ է կատարվում այլ երկրներում: Նկատի ունեմ, որ այն ունեցավ ճիշտ հակառակ ազդեցություն», - ասել է Բայդենը հայտնի ամերիկացի բլոգեր Բրայան Թայլեր Քոենի հետ հարցազրույցում, որը ձայնագրվել է ուրբաթ օրը և հրապարակվել հաջորդ օրը:

«Ես միայն գիտեմ, որ մենք պետք է շարունակենք մեր ուղեգիծը մնացած դաշնակիցների հետ», - ասել է Բայդենը:

Նախագահը պետքարտուղարությանը հանձնարարել է մինչև 350 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք փոխանցել Ուկրաինային։ Պետքարտուղար Բլինքենին հղած հուշագրում Բայդենը հանձնարարել է 350 միլիոն դոլար արժեքի ռազմամթերք Ուկրաինային Արտաքին աջակցության մասին օրենքի շրջանակում:

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է Javelin հակատանկային միջոցներ և Stinger հրթիռներ՝ ռուսական ռազմական ինքնաթիռները խոցելու համար։

XS
SM
MD
LG