Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ


Սպիտակ տունը Մոսկվայի գործողությունները որակել է որպես ներխուժում հարեւան երկրի տարածք

Երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։

ԱՄՆ նախագահը խոսել է արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ անջատողական միավորներ ռուսական զորքերի մուտք գործելու հաջորդ օրը։

Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ Վլադիմիր Պուտինը «անհավանականորեն որոշել է, որ այս շրջաններն այլևս Ուկրաինայի մաս չեն։ Պարզ ասած՝ Ռուսաստանը նոր հայտարարեց, որ Ուկրաինայից պոկում է մի մեծ մաս»։

Ըստ Բայդենի՝ Պուտինը փորձում է ստեղծել ռացիոնալ թվացող հիմքեր ուկրաինական տարածքները ուժով զավթելու իր ցանկության համար, «և նա մտադիր է առաջ շարժվել: Սա Ուկրաինա ռուսական ներխուժման սկիզբն է, պնդում է նախագահ Բայդենը։

«Ի պատասխան՝ մենք սկսում ենք պատժամիջոցների կիրառում, որոնց մասշտաբներն ու շրջանակները զգալիորեն գերազանցում են 2014 թվականի մեր գործողությունները։ Եվ եթե Ռուսաստանն ընդլայնի իր ներխուժումը, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր պատժամիջոցները։ Ինչու՞ Պուտինը հանկարծ որոշեց, որ իրավունք ունի այսպես կոչված պետություններ հռչակել հարեւան երկրին պատկանող տարածքում։ Սա միջազգային օրենքների կոպտագույն խախտում է, որը պահանջում է համաշխարհային հանրության վճռական արձագանքը», - ասել է նախագահ Բայդենը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ վարչակազմը շեշտել է, որ եթե ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակվի, Մոսկվայի դեմ «կոշտ և արագ» միջոցներ կձեռնարկվեն և նոր պատժամիջոցներ կկիրառվեն։

Ինքնահռչակ անջատողական «հանրապետությունների» տարածք ռուսական զորքերի մուտք գործելուց հետո Սպիտակ տունը Մոսկվայի գործողությունները որակեց որպես հերթական ներխուժում անկախ պետության՝ Ուկրաինայի տարածք։

XS
SM
MD
LG