Մատչելի հղումներ

Սպիտակ տունը արձագանքում է Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակին


Ջեն Փսակիի խոսքով՝ արևմտյան երկրները կհամարեն, որ Մոսկվայի հետ բանակցություններում հաջողության են հասել միայն ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի իրական դեէսկալացիայից հետո

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում կարծում են, որ Մոսկվայի կողմից իրավիճակի լայնածավալ դեէսկալացիան միայն կարող է հաջող լուծում տալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա ճգնաժամին՝ կապված ուկրաինական սահմանին ռուսական ռազմական հզորության կուտակման հետ: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին։

Վերջինս Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսին ընդգծել է, որ ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերներից շատերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար դեէսկալացիան հաջողված կլինի այյն դեպքում, երբ լինեն հաստատված ապացույցներ դրա վերաբերյալ, և երբ ռուսական կողմը կտրամադրի իրականում վստահեցնի ողջ միջազգային հանրությանը, ԶԼՄ-ներին, որ իրենք չեն ներխուժի Ուկրաինա և դա ամրապնդվի համապատասխան գործողություններով:

Սպիտակ տան մամլո քարտուղարը չի հաստատել տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել ուկրաինական բանկերի և պաշտպանության նախարարության դեմ այսօրվա կիբերհարձակումներին։

«Կարող եմ միայն ասել, որ մենք կապի մեջ ենք ուկրաինացիների, մեր դաշնակիցների և գործընկերների հետ, և մենք աշխատում ենք նրանց հետ՝ զսպելու և արձագանքելու վնասակար կիբեր գործունեությանը։ Մենք նաև շաբաթներ և ամիսներ շարունակ զգուշացնում ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ առանձին ուկրաինացիներին և մեր եվրոպացի գործընկերներին Ուկրաինայի դեմ ռուսական կիբեր գործողությունների հնարավորության մասին», - ասել է Փսակին:

Պատասխանելով Մոսկվայի և Պեկինի միջև վերջին շաբաթներին աճող մերձեցման մասին հարցին՝ Փսակին շեշտել է, որ «Չինաստանն ի վիճակի չէ փոխհատուցել Ռուսաստանին իրենց տնտեսական կորուստները» Արևմուտքի կողմից կոշտ պատժամիջոցների դեպքում:

XS
SM
MD
LG