Մատչելի հղումներ

ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր բանկերի դեմ՝ ի պատասխան ըստ նրա, Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, որը խախտում է միջազգային իրավունքը

Մինչ ուկրաինացիները պատրաստվում էին իրենց դեմ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, նախագահ Ջո Բայդենն անդրադարձավ ճգնաժամին և դատապարտեց Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ շեշտելով՝ սա Ուկրաինա ռուսական ներխուժման սկիզբն էր:

Բայդենը հայտարարեց պատժամիջոցների առաջին փուլի սահմանման մասին, որոնք ուղղված են ռուսական երկու բանկերի և մի քանի օլիգարխների դեմ, ինչպես նաև ձեռնարկված այլ քայլերի:

Բայդենը տեղեկացրեց, որ ԱՄՆ համապարփակ պատժամիջոցներ է կիրառում ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ, որը նշանակում է, ըստ նախագահի, որ Ռուսաստանի կառավարությունն այլևս չի կարող ֆինանսավորում փնտրել Արևմուտքում և չի կարող գործել ամերիկյան կամ եվրոպական շուկաներում:

Բայդենն ընդգծել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասնականությունը Ռուսաստանի ագրեսիայի հարցում։ Նա ասում է, որ ԱՄՆ-ը շատ սերտորեն աշխատում է գերմանացի առաջնորդների հետ՝ վստահ լինելու համար, որ Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ գործունեությունը ևս կանգ կառնի՝ կրկնելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ավելի վաղ արված հայտարարությունը՝ այն պատժամիջոցների մեջ ներառելու մասին:

Վաշինգտոնում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո պետքարտուղար Էնտոնի Բլինքենը լրագրողներին ասել է, որ այս շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպումը տեղի չի ունենա:

Ըստ պետքարտուղարի՝ այժմ, երբ ԱՄՆ տեսնում է, որ ներխուժումը սկսվում է, և Ռուսաստանը հստակորեն մերժել է դիվանագիտության միջոցով խնդրի կարգավորումը, որևէ իմաստ չունի շարունակել այդ հանդիպումը, գտնում է Բլինքենը:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ դրանք մեծ վնաս կհասցնեն Մոսկվային։ Նա տեղեկացրեց ՌԴ Պետդումայի 351 պատգամավորի, ովքեր քվեարկել են միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության ու Ուկրաինայի ինքնիշխանության խախտման օգտին, պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին:

Ռուսաստանի խորհրդարանը թույլատրել է ավելի լայն ռուսական ռազմական գործողությունների իրականացում արտերկրում, ուստի վերլուծաբանները «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում են, որ կասկած չկա, որ սա կրիտիկական պահ է, և Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ստատուս քվոն փոխելու իր ծրագրերի մասին:

German Marshall Fund հաստատության վերլուծաբան Մայքլ Քիմմեջի կարծիքով՝ Պուտինը պատրաստ է վճարել այդ ստատուս քվոյի վերացման համար շատ բարձր գին, ներառյալ պատժամիջոցները, մի գուցե արյունահեղությունը, ռազմական գործողությունները:

ԱՄՆ-ը նաև հայտարարել է, որ լրացուցիչ ուժեր է ուղարկում ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները ամրապնդելու համար:

Հոդվածը պատրաստվել է Սինդի Սեյնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG