Նա դա բացատրել է «Ուկրաինայից բխող սպառնալիքներից» պաշտպանվելու անհրաժեշտությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին՝ երկրի արևելքում անջատողական շրջանները պաշտպանելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը։
«Ես որոշում եմ կայացրել ռազմական գործողության մասին»,- ասել է Պուտինը՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ից մի փոքր առաջ՝ անսպասելի հայտարարություն անելով հեռուստատեսությամբ։
Reuters-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը և Ինտերֆաքս գործակալությունը, նշում է, որ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի սպառնալիքները՝ զգուշացնելով, որ «ռուսական և ուկրաինական զորքերի միջև բախումները անխուսափելի են, և դա պարզապես ժամանակի հարց է»։
Սակայն նա պարզաբանել է, որ Մոսկվան «չի ծրագրում օկուպացնել» ուկրաինական տարածքը։ Ռուսաստանի նախագահը հորդորել է ուկրաինացի զինվորներին «անհապաղ վայր դնել զենքերը և վերադառնալ տուն»՝ հավելելով, որ «ցանկացած արյունահեղության պատասխանատվությունը կլինի «Կիևի ռեժիմի» խղճի վրա, և եթե որևէ այլ ուժ փորձի միջամտել Ռուսաստանին, ապա «արձագանքն անմիջապես կլինի»։