Մատչելի հղումներ

Լարվածության աճ՝ Դոնբասի շփման գծում


Մինչ Մոսկվան հայտարարում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների վերահսկման ներքո երկու տարածքների անկախության ճանաչման մասին, լարվածությունը շարունակում է աճել Ռուսաստան-Ուկրաինա սահմանին: Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին ուժ կիրառելու մեջ

Զինվորներն ու լրագրողները փորձում են ապաստարաններ գտնել այն բանից հետո, երբ ռմբակոծվել է Նովոլուգանսկը՝ ուկրաինական փոքրիկ քաղաք Ռուսաստանի հետ սահմանին:

Վերջին օրերին ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ուժի կիրառումը «շփմանգծի» երկայնքով կտրուկ աճել է:

Ռուսներն ու ուկրաինացիները միմյանց մեղադրում են հրադադարի մասին միջազգային համաձայնագրերն անտեսելու մեջ։ Ուկրաինացի բարձրաստիճան զինվորական, գեներալ Միխայիլ Դրապատիյը, նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այս տարածքում իր ենթակայության տակ զորամասի ոչ մի խումբ հարձակման չի ենթարկվել:

Իսկ երկուշաբթի օրը Ռուսաստանը որպես խաղաղության պայման կրկնեց իր պահանջը, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ:

«ՌԴ նախագահ Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ անդամակցությունը զգալիորեն մեծացնում է ՆԱՏՕ-ի հետ ՌԴ-ի բախման սպառնալիքը, քանի որ ՆԱՏՕ-ի ստեղծման պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները պետք է միասնաբար պայքարեն իր անդամներից մեկի հարձակման դեպքում:

Եվ մինչ համաշխարհային առաջնորդները շարունակում են ասել, որ դիվանագիտական լուծումները դեռ հնարավոր են, վերջին շաբաթներին ճգնաժամը կարգավորելու ջանքերը ձախողվել են, իսկ ՆԱՏՕ-ն բազմիցս հրաժարվել է կատարել Ռուսաստանի պահանջները:

Նովոլուգանսկում շատ շենքեր և բիզնեսներ տարիներ շարունակ լքված են: Իսկ նրանց համար, ովքեր մնացել են, հաճախ անկանոն հրաձգությունը դարձել է սովորական:

Ուկրաինացի զինվորականներն ասում են, որ վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերը նկատելիորեն աճել են. փետրվարի 19-ի դրությամբ օրական արձանագրվել է 98 հրադադարի ռեժիմի խախտման դեպք՝ երեք ամիս առաջ մեկ օրում գրանցված հինգ խախտման դեպքի փոխարեն:

Երկրի մեծ մասում տիրում է հանգիստ վիճակ, սակայն այս օրերին նկատվում է հանրային լարվածությունը: Շատ ընտանիքներ այստեղ խոսում են ռուսերեն և ունեն սահմանի այն կողմում ապրող հարազատներ: 2014 թվականից առևտուրն ու ճանապարհորդությունը դժվարացել են, ինչի հետևանքով տեղական բիզնեսը նվազել է մոտ 50%-ով:

Ըստ Կոզաչիա Լոպանի բնակավայրի բնակիչ Վիկտորիայի՝ երբ այստեղ էին գալիս մարդիկ Ռուսաստանից, բոլոր խանութներն ավելի մեծ շրջանառություն ու վաճառք ունեին, իսկ այժմ այն զգալիորեն նվազել է։ Նաև Ռուսաստանում շատ մարդիկ ունեն հարազատներ, որոնց չեն կարող այցելել: Դա շատ ցավալի է, ասում է նա:

Այս երկաթուղային կայարանը օրական ընդունում էր 30 մարդատար գնացք դեպի Ռուսաստան: Այժմ սահմանը հատում են միայն բեռնատար գնացքները։ Տեղացիներն ասում են, որ այս քաղաքում հաճախ կարելի է հանդիպել ընտանիքների, որոնք տարանջատվում են Ռուսաստանի և Ուկրաինայի կողմնակիցների: Բայց քանի որ սահմանամերձ այս շրջանը գտնվում է պատերազմի գոտում, շատերն ասում են, որ միասնական են խաղաղության և անվտանգության անհրաժեշտության հարցում:

Հոդվածը պատրաստվել է Հեզեր Մերդոքի և Յան Բոչատի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG