Չնայած Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցության վերաբերյալ առկա անորոշությանը, շարունակվող ռազմական գործողություններին, սակայն հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիները, հիմնականում, լավատես են ապագայի նկատմամբ:
Սակայն Կիևում թերահավատ են, որ Թրամփը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված հետ քաշի իր զորքերը: Ըստ դիտորդների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պահանջներն ուղղակի անհամատեղելի են։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է վերջ դնել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Սակայն Կիևում թերահավատ են, որ Թրամփը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված հետ քաշի իր զորքերը: Ըստ դիտորդների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պահանջներն ուղղակի անհամատեղելի են։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի երկարաժամկետ հետևանքներից մեկը հակամարտության ազդեցությունն է ուկրաինացի երեխաների հոգեկան առողջության վրա։ Հաճախ օգնության կարիք են ունենում նաև ծնողները։
Թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը ամերիկյան ընտրություններից հետո, հուզում է նաև արտերկրում բնակվող մոտ երեք միլիոն ամերիկացիներին:
Կիևի «Հաղթանակի ծրագիրը», որն այս ամիս ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, արդեն արժանացել է արևմտյան գործընկերների արձագանքին։ «Ամերիկայի ձայնը» Կիևում հետաքրքրվել է, թե ինչ են մտածում այդ մասին։
Ուկրաինայի էներգահամակարգին ռուսական ռազմուժի հասցրած վնասներից հետո Կիևում պաշտոնյանները բարձրաձայնում են, որ շտապ օգնության կարիք ունեն՝ ամրապնդելու երկրի հակաօդային պաշտպանությունը։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերսկսի լայնածավալ աջակցությունը Կիևին:
Չնայած ռազմական գործողություններին բազմաթիվ օտարերկրացիներ շարունակում են ապրել Ուկրաինայում՝ չդադարող հրետակոծությունների ներքո և առօրյա վտանգների ու դժվարությունների պայմաններում։ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ԱՄՆ և Դանիայի քաղաքացիների հետ, որոնք նախընտրել են մնալ պատերազմող երկրում։