Մատչելի հղումներ

 
Ի՞նչ են մտածում ուկրաինացիները ապագայի մասին. հարցումներ 

Ի՞նչ են մտածում ուկրաինացիները ապագայի մասին. հարցումներ 


Ուկրաինա
Ուկրաինա

Չնայած Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցության վերաբերյալ առկա անորոշությանը, շարունակվող ռազմական գործողություններին, սակայն հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիները, հիմնականում, լավատես են ապագայի նկատմամբ: 

Կիևի կենտրոնում գտնվող Անկախության հրապարակի մի հատվածը մինչև 2022 թվականը ծաղկանոց էր, բայց երբ սկսվեց լայնածավալ պատերազմը, մարդիկ սկսեցին ուկրաինական դրոշներ կանգնեցնել այնտեղ՝ ի հիշատակ մարտի դաշտում ընկածների։

Երեք տարվա ընթացքում դրոշների թիվն ավելացել է հարյուրներով։ 16-ամյա Պոլինան հորեղբոր հիշատակին է դրոշ կանգնեցրել: Հուշահամալիրի մոտ միշտ ինչ-որ մեկը կա:

Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից երեք տարի է անցել։ Կիևի փողոցներում մարդկանց մտքերն ու զգացմունքները տարբեր են։ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչ Դարիան անկեղծանում է. «Ինձ մի հարցրեք, թե ինչ եմ զգում պատերազմի երրորդ տարում. կորցրել եմ ամուսնուս, նա զինվորական էր»։

«Հուսահատ եմ։ Մեջս զայրույթը եռում է։ Ուզում եմ, որ ամուսինս վերադառնա: Նա երեք ամիս առաջ անհետ կորել է ռազմաճակատում»,- ասում է Լյուդմիլան։

Ի՞նչ են մտածում ուկրաինացիները ապագայի մասին. հարցումներ
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Կիևի մեկ այլ բնակիչ Լինան նշում է. «Քաղաքականության մասին չեմ մտածում: Պարզապես ուզում եմ, որ բոլորը ողջ մնան, այս պատերազմն ավարտվի և մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ»։

Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը Կիևում գործում է ավելի քան 30 տարի։ 2024 թվականի վերջին կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ ուկրաինացիների մեծ մասը լավատես էին:

Ինստիտուտի գործադիր տնօրեն Անտոն Հրուշեցկին ասում է. «Ավելի քան 80%-ը հավատում է, որ Ուկրաինան ի վիճակի է հաջողության հասնել պատերազմում, եթե արևմտյան գործընկերները պատշաճ կերպով աջակցեն»:

Անցած տարի ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված նմանատիպ հետազոտությունը ցույց տվեց, որ Ուկրաինայի քաղաքացիների 88%-ն այն կարծիքին է, թե հաղթանակը հնարավոր է:

Բայց ոգևորությունն այնքան բարձր չէ, որքան 2022 թվակյանի լայնածավալ ներխուժման սկզբում էր:

Վերլուծաբան Արտյոմ Զախարչենկոյի խոսքով՝ նման դինամիկան սպասելի էր:

«Այժմ մարդիկ չգիտեն ինչ անել, որպեսզի իրավիճակը լավանա: Այս պահին ուշադրության կենտրոնում Թրամփն է և թե նա ինչ կանի»,- ասում է Զախարչենկոն:

Միևնույն ժամանակ, սոցիոլոգները հիասթափություն, հոգնածություն ու զայրույթ են նկատում ուկրաինացիների շրջանում:

«Կա հոգնածություն, բայց կա նաև գիտակցում, որ Ռուսաստանը էքզիստենցիալ թշնամի է»,- ասում է Անտոն Հրուշեցկին:

Հարցումները նաև ցույց են տալիս, որ ուկրաինացիների վստահությունը երկրի զինուժի նկատմամբ շարունակում է բարձր մնալ՝ 90% է:

Սոցիոլոգիայի միջզգային ինստիտուտը նաև փաստում է՝ որպես ուկրաինացիներին մաիվորող գործոն ավելի ակնառու է դարձել ազգային ինքնությունը:

Ինստիտուտի փոխտնօրեն Սերհի Դեմբիցկին նշում է. «Նման զոհաբերությունները [հանրության կողմից ցուցաբերվող] հասունության, տոկունության և նվիրվածության նշաններ են: Բայց երբ պատերազմն ավարտվի, և վերադառնանք քաղաքական գործընթացին, այն ժամանակ կտեսնենք՝ հասարակությունն ինչ է մտածում»։

Ինչևէ, Կիևի փողոցներում կյանքը շարունակվում է, և Անկախության հրապարակի մոտ հնչում է փողոցային երաժիշտի կատարումը՝ լավ է լինելու:

XS
SM
MD
LG