Անկարան զգուշացրել է, որ ռազմական միջոցներ կձեռնարկի Սիրիայում քրդական խմբավորման դեմ: Ըստ դիտորդների՝ Թուրքիան տագնապած է «Դաեշի» դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունից:
Թուրքիայի ափամերձ պաշտպանության ուժերը երկու գործողությունների ընթացքում Այվաջիք ավանի ծովափի մերձակայքում փրկել են 52 աֆղան ու իրաքցի գաղթական, Հունաստանի Լեսբոս կղզու հարևանությամբ:
Ուրբաթ օրը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ընդգրկուն ելույթի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ Իրանի միջուկային նկրտումներին վերջ դրած գործարքը վերացրել է Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներից մեկը:
Բրիտանացի հետաքննիչները նշել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, անձամբ է հաստատել Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը: Այդ ռուսական հետախույզը հակառակվել էր վարչակարգին՝ Պուտինին վերագրելով մանկապղծության հակվածություն։ Դրանից հետո նա արտաքսվել էր Մեծ Բրիտանիա:
“Դաեշ»-ը ընդունել է, որ Ջիհադի Ջոն անունով դաժան ահաբեկիչը, որը դահիճ էր դարձել բազմաթիվ պատանդների համար, իսկապես մահացել է:
«Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցից հետո ԱՄՆ-ը դատապարտել է Իրաքում այդ խմբավորման կողմից ահաբեկչական արշավի ընթացքում իրականացված սպանություններն ու դաժանությունները։
ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ նախաձեռնել է Սիրիայում խաղաղության հաստատմանը ուղղված բանակցային նոր փուլի անցկացումը, սակայն դեռևս պարզ չէ, թե ովքեր պետք է մասնակցեն: Արդեն որոշակի կասկածներ կան նախատեսված բանակցությունների ժամանակին սկսելու վերաբերյալ:
Հարավային Կովկասի երկու հակամարտ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը ողջունել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և որոշակի հույսեր են կապում Իրանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման կապակցությամբ:
Եվրախմբի նախագահող Յերոեն Դայսելբլոեմը նշել է, որ Եվրոպական Միությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի 3 միլիարդ եվրո հատկացնելու համար, որպեսզի օգնի Թուրքիային՝ կանգնեցնել Եվրոպայում ապաստան փնտրող փախստականների ալիքը:
Հարավային Քարոլինա նահանգում Հինգշաբթի օրվա քննարկումների նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Օբաման շարունակում է սքողված հարձակումները հանրապետականների առաջատար Թրամփի դեմ:
Ստամբուլի քաղաքապետարանի ինտերնետային էջում ասված է, որ քաղաքի կենտրոնական պատմական թաղամասում երեքշաբթի օրվա պայթյունից առնվազն տասը մարդ է սպանվել՝ 15-ը՝ վիրավորվել։
բեռնել ավելին