Մատչելի հղումներ

Ադրբեջանն ու Հայաստանը ողջունել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը


Meeting between President of Armenia Serzh Sargsyan and President of Azerbaijan Ilham Aliyev, Vienna, Austria, November 19, 2013
Meeting between President of Armenia Serzh Sargsyan and President of Azerbaijan Ilham Aliyev, Vienna, Austria, November 19, 2013

Հարավային Կովկասի երկու հակամարտ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը ողջունել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և որոշակի հույսեր են կապում Իրանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման կապակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հունվարի 18-ին հայտարարել է, որ Իրանի հետ վեց տերությունների կնքած միջուկային գործարքի իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա ավելի զարգացնելու փախշահավետ գործընկերությունը ՝՝Բաքվի և բարեկամ ու հարևան Իրանի ժողովուրդների միջեւ:

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նույնպես ողջունել է պատժամիջոցների վերացումը, նշելով, որ Հայաստանը նպատակաուղղված է խորացնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամական Իրանի հետ:

Հունվարի 16-ին ՄԱԿ-ի դիտորդները հայտարարեցին, որ Իրանը կատարել է հուլիսյան գործարքի իր խոստումները միջուկային ոլորտում, որը պատճառ է հանդիսանում ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության կողմից Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այս երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման համար, թեև ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սկսել Իրանի դեմ՝ վերջինիս հրթիռային ծրագրի պատճառով:

XS
SM
MD
LG