Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
Պարբերաբար անցկացվող Կովկասյան բարոմետրի տվյալներով` Հայաստանի ամենաբարեկամական երկրների շարքն առաջին անգամ գլխավորում է Ֆրանսիան: 44-օրյա պատերազմից հետո գրեթե երկու անգամ կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են բարեկամ երկիր Հայաստանի համար։
Այն, որ օգոստոսի 3-ի ռազմական էսկալացիան անմիջապես բավականին լայն արձագանք գտավ միջազգային հանրության շրջանում, և հնչեցին ռազմական գործողությունները դատապարտող բազմաթիվ հայտարարություններ, ցույց է տալիս, որ տարածաշրջանի նկատմամբ կա հետաքրքրություն ու զգայնություն, գնահատում է քաղաքագետը։
2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։
ՀՀ ԿԲ նախկին նախագահը գտնում է, որ գլխավորապես արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճը ավելի զգոն լինելու և հաշվարկված տնտեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտություն է առաջացնում, այլապես, իրավիճակի փոփոխությամբ՝ հնարավոր անկումն ավելի ցավոտ է լինելու։
Գնաճն ու սպառողական շուկայի բարձր գները յուրաքանչյուրը կարող է վերլուծել անզեն աչքով, բայց շատ հաճախ այդ վերլուծությունը կախված է տեսանկյունից․ եթե գյուղացու տեսանկյունից նայեք, իրենք թանկ չեն վաճառում, եթե քաղաքացու կողմից նայենք, գյուղապրանքների գնաճն աննախադեպ է։
Ճանաչողական այց էին կազմակերպել Hard Rock Cafe Yerevan-ում, որն արդեն լիովին պատրաստ է շահագործման և խոստանում է լինել երևանցիների և հյուրերի սիրելի ամերիկյան խոհանոցը։
Ամենամեծ մարտահրավերը այս պատերազմի ընթացքում ապատեղեկատվությունն է, բայց, անգամ ռուսական կողմի ահռելի ապատեղեկատվության պայմաններում, Հայաստանում կան մարդիկ, ովքեր միանշանակ աջակցում են Ուկրաինային:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը։
Առանձնազրույցի ժամանակ հայ պատրիարքը շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Պատրիարք սրբազանը նախագահ Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ:
«Ռուսաստանի այս ասիմետրիկ և աննորմալ ներկայությունը տարածաշրջանում կապված է հայերին «փրկելու» անհրաժեշտությամբ, եթե այդ անհրաժեշտությունը վերանում է, ապա ռուսները պետք է նոր բան մտածեն»․ գնահատում է քաղաքագետ Ռ․Մեհրաբյանը։
բեռնել ավելին