Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր, Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ի նախագահ Թոնի Սաֆոյանը տեսաուղերձ է հղել հավաքականին՝ շնորհավորելով Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։
Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանը Երևանի պետական համալսարանի 85-րդ պատվավոր դոկտորն է։ Նա ծանոթացավ հետազոտական թիմի աշխատանքներին՝ ուղղված տարբեր մանրէների կուլտիվացմանը, թափոնների մշակմանը և կենսազանգվածի ու արժեքավոր նյութերի ստացմանը:
Ուսման Ֆայը, որ ապրում և աշխատում է Ստեփանակերտում, ասում է, որ իր համար աշխարհի ամենալավ, մաքուր ու գեղեցիկ տեղը Ստեփանակերտն է, որտեղ դեմ չէր լինի ապրել ամբողջ կյանքում, արդեն ունի լավ ընկերներ, քաղաքն ընդունել է նրան։
Ռուսաստանի դեսպանատան արձագանքին իրենց հերթին արձագանքում են հայաստանյան կուսակցություններն ու քաղաքագետները՝ անընդունելի գնահատելով դեսպանընկալ երկրի նկատմամբ սպառնալիքները։
Նա հիշում է Հադրութի Ուխտաձոր գյուղում իր լավ, բարեկեցիկ ու երջանիկ կյանքը ու մոռացության է մատնում վերջին երկու տարիները, երբ կորցրել է ամեն ինչ ու ապրում է օտար տան մեջ՝ չկորցնելով իր իմաստուն լավատեսությունը։
Բաղրամյան-18 շենքը քաղաքի գեղեցիկ և կարևոր շինություններից է, այնտեղ տարիներ շարունակ գործել է ԱՄՆ դեսպանատունը, ներկայում այդ հասցեում տեղակայված է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, որը 30 տարի Հայաստանում և 100 տարուց ավելի աշխարհում՝ զբաղված է բարեգործական գործունեությամբ։
Ոչ եղանակը, ոչ աշխատանքի ծանրությունը, ոչ հոգնածությունը՝ ոչինչ նրանց չի խանգարում ոգևորված աշխատել, քանի որ եկել են հատուկ, իրենց խոսքերով, Հայաստանին օգնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով ամերիկյան կողմից ակնկալիքների վերաբերյալ հարցին՝ առցանց ասուլիսի ընթացքում։
Հրեշտակ-ներդրող, գիտնական Նյու Յորքցի Արմեն Խրլոփյանը BAJ Accelerator-ի համահիմնադիրն է, որի ծրագրերի մեջ է մտնում աջակցել հայկական ստարտափներին և 5-6 տարում ստեղծել 10 հայկական միաեղջյուր ընկերություններ:
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ. 68 565 000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման, 51 435 000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար։
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը պայքարում է անհարկի կեսարյան հատումների դեմ։ Հղիությունը հիվանդություն չէ, այն պետք է վայելել, իսկ կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է։
Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հայտարարել նաև Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։
Հաղթողի տրամադրություն ունեն ազգային հավաքականի աշխարհասփյուռ բասկետբոլիսները, այն բանից հետո, երբ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին որպես գլխավոր մարզիչ միացավ ԱՄՆ-ից հրավիրված NBA-ի ակումբներ մարզելու հարուստ փորձ ունեցող Ռեքս Կալամյանը։
Արդեմ Փաթափությանը Հայաստանում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գիտության և գործարարության օրերի շրջանակներում»։ Մեկ շաբաթ շարունակ քաղաքն ապրեց իր սեփական Նորբելյան դափնին ունեցողի հպարտությամբ։
Քերին Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր խնդիրները։
Հուլիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ Օր, երբ ԽՍՀՄ այլախոհ, բռնադատված, իսկ ներկայում ՝իրավապաշտպան, Վարդան Հարությունյանը բարձրանում է Երևանի Կասկադի բոլոր աստիճանները, որպես բռնադատված զոհերի հարգանքի տուրք, և հասնում է բարձունքում գտնվող նրանց հիշատակի հուշարձանին։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ամփոփելով վերջին ամսվա պայքարը, նշում է, որ խորհրդարան կարող են վերադառնալ միայն իրենց օրակարգով։ Ընդդիմությունը լեգիտիմ չէ, քանի որ իրենց ընտրողներն անգամ իրենց կողքին չեն, հակադարձում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
բեռնել ավելին