Վերջերս կայացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պետք է ձեռնպահ մնա օրենսդրական փոփոխությունների վավերացումից, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին չեղարկել լրագրողների հավատարմագրումը, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։
Հանրային առողջության մասնագետի կարծիքով, բացօթյա տարածքներում ծխելու արգելքը չի խանգարում ռեստորանային բիզնեսին, և դրա շուրջ մասնավոր հատվածի ներկայացուցիչների բարձրացրած աղմուկը անհիմն է։ Հայաստանի հակածխախոտային օրենսդրությունը շատ ավելի խիստ է, քան մի շարք եվրոպական երկրներում է։
Մայիսի 20-ը մեղուների պաշտպանության օրն է, ըստ ՄԱԿ-ի օրացույցի։ Մենք գտնվում ենք Կոտայքի մարզում, որտեղ այս պահին աշխատում են, ամբողջ տարի 5 անգամ իրենց տեղը փոխող՝ «Իմ մեղր» ըտանեկան բիզնեսի մեղուները։
ՄԻՊ հայտարարության մեջ նշված է, որ բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք ներկայացրել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։
Չկա չարիք՝ առանց բարիքի, ասում է կյանքի դժվար իրավիճակում գործարար դարձած կինը։ 4 տարի առաջ, երբ նրա ամուսինը քաղբանտարկյալ էր, ինքը Հանրապետության Հրապարակում էր, դրոշներ էր կարում հեղափոխության մասնակիցների համար։ Իսկ հիմա իր արտադրանքը հասել է Միացյալ Նահանգներ։
բեռնել ավելին