Մատչելի հղումներ

Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման է ենթարկվել 364 քաղաքացի


Բողոքի ակցիա
Բողոքի ակցիա

Անհնազանդության ակցիաները շարունակվում են, առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակված են եղել։ -«Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ոստիկանները կիրառում են անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների նաև ԱԺ պատգամավորների նկատմամբ, ոստիկանական բաժիններում արդեն տեղ չկա»,- այսօր ուղիղ հեռարձակմամբ ասաց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացանք, որ մայիսի 18-ին բերման է ենթարկվել 364 քաղաքացի։

«Անհնազանդության քաղաքական ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունները իրավաչափ են, հանդուրժող եւ արհեստավարժ»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում իր անձնական կարծիքն հայտնեց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում պաշտոնավարել է ՀՀ ոստիկանությունում։

Ցուցարարները բերման են ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու դիսպոզիցիայով, որը սահմանված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածում։

XS
SM
MD
LG