ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իր երկրորդ ժամկետի ընթացքում բարձր՝ մինչև 60% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Նրա պնդմամբ՝ նման քաղաքականությունը կօգնի ստեղծել աշխատատեղեր, կրճատել պետական պարտքը և կավելացնի պետական եկամուտները:
Արհեստական բանականությունը և չաթ-բոտերը ի զորու չեն պայքարել ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ տարածվող ապատեղեկատվության դեմ։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում կա 50 նահանգ, սակայն 2024 թվականի նախագահական ընտրությունների արդյունքը, թերևս, որոշեն 7, այսպես կոչված, տատանվող նահանգների ընտրողները։ Արիզոնա նահանգը ավանդաբար հակված է եղել քվեարկել հանրապետական թեկնածուների օգտին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի չհայտարարված այց է կատարել Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի առաջնորդներին և նման կերպ ի ցույց դնելով Վաշինգտոնի աջակցությունը Կիևին:
ԱՄՆ-ում աստիճանաբար փոխվում է քվեարկություն իրականացնելու պատկերը։ Թեև շատերը դեռ քվեարկում են ընտրատեղամասերում, հետզհետե տարածում է ստանում փոստով քվեարկությունը։ Ժամանակին քվեարկության այդ մեթոդը կարող էին օգտագործել միայն զինծառայողները և այն քաղաքացիները, որոնք չէին կարող տանից դուրս գալ։
Ֆավզիա Ամին Սայդոյի 10-ամյա փորձությունն ավարտվեց, երբ նա վերամիավորվեց իր ընտանիքի հետ հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքում:
ՄԱԿ-ը երեքշաբթի կոչ է արել հետաքննել իսրայելական ավիահարվածը, ինչի հետևանքով Լիբանանի հյուսիսում առնվազն 22 մարդ է զոհվել:
2019 թվականից Կալիֆոռնիա նահանգը պաշտոնապես նշում է բնիկ ժողովուրդների օրը՝ դաշնային մակարդակով ճանաչված և տոնվող Կոլումբոսի օրվա փոխարեն, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի: «Աներիկայի ձայնը» ներկա է գտնվել Լոս Անջելեսի հայտնի Getty թանգարանում կայացած բազմամարդ տոնակատարությանը։
Ամերիկացի ընտրողների մի զգալի մասը կարծում է, որ ԱՄՆ օրենքները պետք է համահունչ, անգամ ենթակա լինեն քրիստոնեական գաղափարներին, սակայն նման մոտեցումը բաժանարար գծեր է ստեղծում ազատականների ու պահպանողականների, դեմոկրատների ու հանրապետականների միջև:
Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով «դարի փոթորկի»՝ «Միլթոնի» մասին, որը շարժվում է դեպի Ֆլորիդայի արևմտյան ափ: ԱՄՆ նախագահն ու Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավարը կոչ են արել բնակիչներին տարհավնել:
Լիբանանից չվերթների մեծ մասը չեղարկվել է, իսկ ավիատոմսերի գները՝ կտրուկ աճել են, և նման պայմաններում թուրքական մի փոքր նավահանգիստ դարձել է կարևոր հանգրվան Լիբանանը լքող մարդկանց համար։
Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ տարի անց շրջանում գրեթե չեն մնացել բժշկական հաստատություններ։ Հիվանդանոցները դժվարանում են նույնիսկ տարրական բուժօգնություն ցուցաբերել։ Եզակիներից է «ալ-Աքսա» հիվանդանոցը, որը պետք է սպասարկի մոտ մեկ միլիոն մարդու։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ամբողջ Իսրայելի տարածքում հնչում էին տագնապի ազդանշաններ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գերիշխող թեմաներն են հակամարտությունները Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սուդանում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գերիշխող թեմաներն են հակամարտությունները Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սուդանում։
բեռնել ավելին