Եմենում շարունակվում են բողոքի ցույցերը

Եմենում շարունակվում են բողոքի ցույցերը

Եմենում երեքշաբթի օրը բողոքի ցույցերը ցրելու ժամանակ տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել են երկու զինծառայողներ և ցուցարարներից մեկը։

Երեք այլ ցուցարար վնասվածքներ են ստացել Ադեն քաղաքում տեղի ուենցած բախումների պատճառով։

Երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերն այս շաբաթ շարունակվում են՝ չնայած Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդի կողմից նախագահի իշխանությունը փոխանցելու վերաբերյալ ներկայացված առաջարկին։

Երկրի ընդդիմադիր հիմնական դաշինքը հավանության է արժանացրել այս առաջարկը, որի համաձայն Սալեհն իր զբաղեցրած պաշտոնից պետք է հեռանա 30 օվա ընթացքում, որից հետո պիտի ստեղծվի ազգային միասնության կառավարություն՝ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջարկի համաձյան, զբաղեցրած պաշտոնն ազատելուց հետո նախագահի և նրա ընթանիքի նկատմամբ հետաքննություն չի իրականացվի։

Սակայն երկրի ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ դեմ են հանդես գալիս այս առաջարկին՝ պահանջելով Սալեհից հրաժարական ներկայացնել անհապաղ։