Թալիբների առաջխաղացումը համարվում է կասեցված

Թալիբների առաջխաղացումը համարվում է կասեցված

Աֆղանստանում և Պակիստանում Ամերիկյան կառավարության կողմից իրականացվող ռազմավարության նոր ուսումնասիրության համաձայն, այդ երկրներում ԱՄՆ-ի ռազմավարությունը թուլացրել է ալ-Քաիդայի հնարավորությունները և կասեցրել թալիբների առաջխաղացումը:

Ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ-ի ռազմավարության կենտրոնում մնալու է ալ-Քաիդան պարտության մատնելու խնդիրը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ չնայած ահաբեկչական այս կազմակերպությունը կորցրել է իր նախկին թափը, այն այնուամենայնիվ շարունակում է Արևմուտքում կատարել լայնածավալ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձեր:

Հաշվետվությունում ընդգծվում է Պակիստանի հետ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը` Աֆղանստանի սահմանի մոտակայքում գտնվող տարածաշրջանում ահաբեկիչների ապահով ապաստանները վերացնելու նպատակով:

Ուսումնասիրությունը նախազգուշացնում է, որ չնայած թալիբները զարգացումը Աֆղանստանի բազմաթիվ վայրերում դադարեցվել և վերցվել է վերահսկողության տակ, սակայն այդ վայրերում անվտանգությունը դեռևս մնում է բավականին անկայուն: