ԱՄՆ-ի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ուրբաթ օրը պաշտպանելով նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Աֆղանստանում պատերազմի ռազմավարության ուսումնասիրությունը, այն «չափազանց ազնիվ» է անվանել:
ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ադմիրալ Մայք Մուլենն այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպան Կառլ Այքընբերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է նախագահ Օբամայի կողմից ռազմավարության ուսումնասիրության հինգ էջանոց ուսումնասիրությունը ներկայացնելուց հետո:
Մուլենն ասել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը ճիշտ ճանապարհին են` զինյալների նկատմամբ հաղթանակի հասցնելու համար ունենալով պատշաճ հրամանատարություն և ռեսուրսներ:
Նա սակայն նշել է, որ կոալիցիոն ուժերը դեռևս համառ դիմադրության են հանդիպում:
Թալիբներն ուրբաթ օրը հայտարարություն են տարածել, որում որպես «քարոզչություն» են գնահատել ռազմավարության ուսումնասիրության դրական արդյունքները` ասելով, որ այն «անհիմն հույսեր» է տալիս:
Աֆղանստանի բնակիչները, վերլուծաբանները և օգնություն տրամադրող կազմակերպությունները զգուշացրել են, որ ԱՄՆ-ի ռազմարությունը հաշվի չի առնում չափազանց կարևոր որոշ խնդիրներ: