ԱՄՆ-ում նոյեմբեր ամսից աճել է առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու դիմում լրացնողների թիվը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին ավարտված շաբաթվա ընթացքում գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու 500000 դիմում, ինչը 12000-ով գերազանցում է նախորդ շաբաթվա նույն ցուցանիշը:
Բացի այդ, աշխատանքի նախարարության հաշվետվությունը նշում է, որ հուլիս ամսվա վերջին աճել է նաև երկարաձգված և անհապաղ գործազրկության նպաստների համար դիմումների թիվը` կազմելով մոտ 5,6 միլիոն դիմում:
Չորեքշաբթի օրը նախագահ Օբաման նշել էր, որ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ընթանում է «դանդաղ, բայց հաստատապես», սակայն խոստովանել է, որ առաջընթացը ցանկացածի պես արագ տեղի չի ունենում:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության համաձայն, ԱՄՆ-ում գործազրության մակարդակը կազմում է 9,5 տոկոս: