ԱՄՆ-ում նախատեսվում է բացել ջրահեռացման ուղիները՝ Նոր Օռլեանն ու այլ քաղաքները պաշտպանելու համար

ԱՄՆ-ի բանակի ճարտարագետները շաբաթ օրը պատրաստվում են բացել Միսսիսիպի գետի երկայնքով ձգվող ջրահեռացման ուղին՝ այս կերպ փորձելով խափանալ Բատոն Ռուժ և Նոր Օռլեան քաղաքների խիտ բնակեցված մասերին սպառնացող ջրի ընթացքը։

Ջրահեռացման «Morganza» ուղին բացելու արդյունքում սակայն ջրի տակ կհայտնվեն Լուիզիանա նահանգի հազարավոր հեկտար դաշտեր և բազմաթիվ շինություններ։

«Morganza» ջրահեռացման ուղին մինչ այդ բացվել է ընդամենը մեկ անգամ՝ 1973 թվականին։

Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալն ասել է, որ նահանգը պատրաստ է անել այն ամենն, ինչը պահանջվում է ջրհեղեղի գոտում բնակչությանը և ունեցվածքը պաշտպանելու համար, սակայն զգուշացրել է բնակիչներին, որ «եկել է էվակուացվելու ժամանակը, քանի որ ջրհեղեղը մոտ է»։

Կարմիր խաչ կազմակերպությունը հայտնել է, որ կարող է ընդունել բոլոր նրանց, ովքեր ստիպված կլինեն ջրհեղեղի պատճառով մի քանի շաբաթ լքել իրենց տները։