Մատչելի հղումներ

՚՚Կատրինա ՚՚ ծովամրրիկից տուժածներին հյուրընկալում են...


՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից տուժած Նյու Օռլեանի բնակիչների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ այդ վայրից եւ գերադասում է ապրել քաղաքի մերձակա շրջաններում։

Տեղի բուժքույրերից Բարբարա Տուշեն այսօր հյուրընկալել է ծովամրրիկի աղետից մազապուրծ եղած հինգ անձից բաղկացած Նյու Օռլեանցի ընտանիքի, ովքեր այժմ ապրում են նրա հետ։ Նա ասել է.

՚՚Ծովամրրիկի առաջին օրվանից ի վեր ամբողջ ժամանակ արտասվել ու մտածել եմ, որ այս անձինք օթեւան չունեն։ Ցանկացա օգնել ընտանիքների հյուրընկալելով եւ նրանց կարիքները հոգալով։ Նրանք կարող են մնալ այստեղ այնքան ժամանակ՝ որքան կցանկանան՚՚։

Այստեղ ապրող տարահանվածներից մեկը տասնհինգամյա Կիմն է։

՚՚Չնայած ընտանիքին արյունակից չլինելուն, հաճելի է զգալը, որ մաս ես կազմում դրան՚՚։

Այստեղ, Կապլան քաղաքում բժիշկներն իրենց ծառայությունները ծովամրրիկից տուժածներին առաջարկում են անվճար։ Նրանցից մեկը Պադմինի Գուպտան է։

՚՚Նրանց որոշ մասը մնացել է առանց դեղորայքի, կամ կորցրել է բժշկական քարտը։ Ես նրանց ասել եմ, որ իրենցից վճար չեմ վերցնի եւ արել եմ հնարավորինը նրանց դեղորայք տրամադրելու համար՚՚։

Կապլան քաղաքի ղեկավարներն ապաստան են ստեղծել ծովամրրիկից տուժածներին օգնելու համար, ուր կան տարահանվածների համար անհրաժեշտ պաշարներ։

XS
SM
MD
LG