Հաշվի առնելով այն հնարավոր վնասները, որ Գուստավ փոթորիկը կարող է հասցնել ԱՄՆ-ի հարավային ծոցին, Հանրապետական կուսակցության առաջնորդները որոշել են կրճատել Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում անցկացվելիք Հանրապետական կուսակցության համագումարի երկուշաբթի օրը նախատեսված ծրագիրը: Սենատոր Ջոն Մքքեյնի և Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինի` համապատասխանաբար նախագահի և փոխնախագահի պաշտոնական թեկնածության հաստատման առիթով նախատեսված տոնակատարությունները կհետաձգվեն մինչև առավել հստակ տեղեկություններ ստացվեն Գուստավ փոթորկի ազդեցության վերաբերյալ:
Համագումարի նախատեսված ծրագրի փոփոխության մասին հայտնելով` սենատոր Մքքեյնը նշել է, որ այն պահին, երբ բնակչությունը սպասում է Գուստավ փոթորկին, քաղաքականությամբ զբաղվելը պատշաճ չէ: “Իհարկե, այժմ մենք պետք է մեր կուսակցության քաղաքականությունը մի կողմ դնենք և գործենք որպես ամերիկացիներ: Մենք պետք է 300 միլիոն ամերիկացիների կողքին լինենք համաքաղաքացիների աջակցման գործում,” ասել է նա:
Կիրակի օրը Մքքեյնի ընտրարշավի մենեջեր Ռիկ Դեյվիսը լրագրողներին հայտնել է, որ երկուշաբթի օրը համագումարը տեղի կունենա, սակայն այն կտևի ընդամենը երկուսուկես ժամ: “Համագումարի ընթացքում նվազագույն ընթացակարգային պահանջներ պետք է բավարարենք: Երկու տարի առաջ նախատեսված Համագումարը պահանջում է, որ երկուշաբթի օրը հավաքը կայանա, որպեսզի համագումարը բացված համարվի և համալրվի Հանրապետական ազգային կոմիտեն: Ահա դա է լիենու վաղվա օրակարգը:”
Դեյվիսն ասել է, որ համագումարի օրակարգում չեն
ներառվի քաղաքական ելույթներ` միևնույն ժամանակ նշելով, որ հիմնական ելույթ ունեցողները`
այդ թվում Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը, չեն հետաձգել իրենց
այցը Սենյթ Փոլ: Սպասվում է, որ համագումարի կվերսկվի շաբաթվա ընթացքում`
պաշտոնապես առաջադրելու սենատոր Մքքեյնի և նահանգապետ Փեյլինի թեկնածությունները:
Միևնույն ժամանակ Մքքեյնն ասել է, որ հնարավոր է, որ թեկնածությունը ընդունելու իր
ելույթը արբանյակային կապով լինի, քանո որ նա կարող է հարավային ծոցում լինի այդ
ժամանակ: Առավել վաղ Սեյնթ Փոլ իրենց այցը հետաձգել են նախագահ Բուշը և փոխնախագահ
Դիք Չեյնին:
Բուշի վարչակարգը խիստ քննադատության էր ենթարկվել երեք տարի առաջ տեղի ունեցած
Կատրինա փոթորկից առաջ նախապատրաստական աշխատանքների և փոթորկի արդյունքում Նոր
Օռլեան քաղաքի հեղեղումը կանխելու և դրա վնասները վերացնելու գործողությունների
թերացման համար: Սենատոր Մքքեյնի դեմոկրատական մրցակից սենատոր Բարակ Օբաման
փորձում է սենատոր Մքքեյնին պատկերել որպես նախագահ Բուշի վարչակարգի քաղաքականության
շարունակ:
Հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս Սենատոր Մքքեյնը ծանրակշռորեն ներկայացրել է,
թե ինչպիսի գերազանց նախապատրաստական աշխատանք է կատարվել` կանխելու Գուստավ
փոթորկի հնարավոր վնասները: