Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է երկրի կառավարությունը վերակազմակերպելու մասին ծրագրեր:
Ծրագրերի համաձայն, նախատեսվում է միաձուլել մի քանի նախարարություն, մի քանի նախարարություն դադարեցնելու են իրենց գործողությունը:
Վարչապետի կողմից ներկայացված ծրագրի համաձայն, ստեղծվելու է վեց նոր նախարարություն, այդ թվում` Թուրքիայի կողմից Եվրամիությանը միանալու գործընթացի վերահսկողությունն ապահովող նախարարություն:
Վերակազմավորման արդյունքում Թուրքիայում նախարարությունների թիվը կրճատվելու է` ներկայիս 27-ից հասնելով 25-ի:
Էրդողանի համաձայն, կառավարության նոր կառուցվածքը կգործի հունիսի 12-ին կայանալիք ընտրություններից հետո:
Թուրքիայում կայանալիք խորհրդարանային ընտրություններին ընդառաջ անցկացվող հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի հավանականությունը բարձր է: