Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը


Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երրորդ անգամ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում։ Կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,9 տոկողը, սակայն երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել հասնել խորհրդարանի տեղերի բացարձակ՝ երկու երրորդ մեծամասնությունը նվաճելու իր նպատակին։

Վարչապետի կուսակցությանը անհրաժեշտ էր նվաճել ևս 40 տեղ, որպեսզի հնարավորություն ստանար փոփոխություն իրականացնել 1982 թվականին ընդունված երկրի սահմանադրությունում։ Նոր սահմանադրության ընդունումը եղել է Էրդողանի նախընտրական հիմնական խոստումը։

Ընտրությունների արդյունքներով, չնայած վարչապետի կուսակցությանը հաջողվել է ապահովել խորհրդարանական տեղերի զգալի՝ ավելի քան 100 տեղ կազմող մեծամասնությունը, նոր սահմանադրություն ընդունելու համար նրան անհրաժեշտ կլինի ձեռք բերել մեկ այլ կուսակցության աջակցությունը։

Սակայն ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ երկրից դուրս գնալով աճում են այն մտահոգությունները, որ այս նպատակին հասնելու դեպքում Էրդողանը չափազանց մեծ իշխանություն կստանար։ Վարչապետի կուսակցությանը նույնիսկ չի հաջողվել վերցնել խորհրդարանական 330 տեղ, ինչի դեպքում հնարավորություն կստանար սահմանադրական փոփոխությունների հարցը դնել հանրաքվեի։

Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, Էրդողանի նախընտրական ծրագրերը ձախողել են հիմնականում այն թեկնածուները, որոնց սատարել է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը։ Խորհրդարանում այս կուսակցության ներկայացուցչությունը 20-ից հասել է 36 տեղի։

Դիտորդների համաձայն, այս ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Թուրքիայում հետզհետե թափ է առնում քրդերի իրավունքների պաշտպանության շարժումը։ Սպասվում է, որ քրդերի իրավունքները նոր սահմանադրության ցանկացած տարբերակի ամենակարևոր և վիճահարույց խնդիրներից են լինելու։

XS
SM
MD
LG