Մատչելի հղումներ

Էրդողանը կոչ է արել բարելավել համագործակցությունն արաբական երկրների հետ


Էրդողանը կոչ է արել բարելավել համագործակցությունն արաբական երկրների հետ
Էրդողանը կոչ է արել բարելավել համագործակցությունն արաբական երկրների հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արաբական պետություններին մի կողմ դնել իրենց և Անկարայի միջև հարաբերություններում լարվածություն առաջացնող առկա տարաձայնությունները և աշխատել համագործակցությունը բարելավելու ուղղությամբ:

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Քուվեյթում երեքշաբթի օրը մեկնարկած թուրք-արաբական հարաբերություններին նվիրված համաժողովում:

Էրդողանը գլխավորում է Քուվեյթ ժամանած թուրքական պատվիրակությունը, որն աշխատելու է տարածաշրջանում տնտեսական և քաղաքական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Թուրքիայի վարչապետը հանդես է եկել «արաբները մեր եղբայրներն են» հայտարարությամբ` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քաղաքական որոշ քայլեր վերջերս արժանացել են արաբական պետությունների քննադատությանը, իսկ Թուրքիան քննադատության էր ենթարկել Իրաքում և պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը:

Արաբական պետությունները հետևում են ԵՄ-ին միանալու ուղղությամբ Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերին:

Թուրքիայի «Անադոլու» գործակալության համաձայն, Էրդողանը նշել է, թե Անկարայի արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու վրա որևէ քննադատություն ազդեցություն չի ունենալու:

XS
SM
MD
LG