Մատչելի հղումներ

Թուրքիայում ավարտվել է նախընտրական արշավը


Թուրքիայում ավարտվել է նախընտրական արշավը
Թուրքիայում ավարտվել է նախընտրական արշավը

Թուրքիայում կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը։ Սպասվում է, որ հաղթանակ կտանի իշխող, Արդարություն եւ զարգացում մահմեդական արմատներ ունեցող կուսակցությունը։

Քաղաքական կուսակցությունները շաբաթ օրն իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել, իսկ կիրակի առավոտյան ժամը 7-ից երկրում սկսվելու է քվեարկությունը։

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունն ընտրությունների ընթացքում նախատեսում է հավաքել ձայների երկու երրորդը, ինչը կուսակցությանը երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորություն կընձեռի։

«Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Վոլքան Բոզքիրն ուրբաթ օրն ասել է, թե նոր սահմանադրությունում ամրագրված կլինեն ազգային փոքրամասնությունների իրավունքները։

Էրդողանի և նրա կուսակցության քննադատները նշում են սակայն, որ վարչապետը նպատակ է հետապնդում է'լ ավելի ամրապնդել երկրում իր իշխանությունը։

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Էրդողանն արդեն իսկ սկսել է չարաշահել իր իշխանությունը, ինչպես նաև անցնել կառավարման ավելի պահպանողական, մահմեդական ձևերի։

Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության թեկնածու Օգյուզ Քաան Սալիջիի համաձայն, կառավարությունը աստիճանաբար ավելի անհանդուրժողական է դառնում իր գործունեությունը քննադատողների նկատմամբ։

Նա մեղադրել է կառավարությանը լրատվական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։

XS
SM
MD
LG