Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիան թույլ չի տա խախտել Ադրբեջանի իրավունքները:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին` Էրդողանն ասել է, թե Հայաստանի իշխանությունները գտնվում են սպյուռքի հայ լոբբիի ազդեցության տակ:
«Թուրքիայում բնակվում է հայազգի 70 հազար քաղաքացի, և, բացի դրանից, 40 հազար հայ երկրում գտնվում է ապօրինի: Այս անձանց ցանկացած պահի կարող ենք երկրից վտարել, սակայն մենք դա չենք անում»,- ասել է էրդողանը:
«Հայաստանը, իր խնդիրները լուծելու համար, պետք է դուրս գա սփյուռքահայ լոբբիի ազդեցության տակից», - ասել է նա` հիշեցնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է լուծել նաև արցախյան հիմնախնդիրը:
«Կոչ ենք անում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին կատարել իր պարտականությունները: Երբ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կատարեն դրանք, հնարավոր կդառնա գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նախկինում ևս հանդես էր եկել այս երկում անօրինական բնակվող հայերին վտարելու մասին սպառնալիքներով: