Իսրայելն աշխատում է այս տարվա մայիս ամսին Գազայի գոտու տնտեսական շրջափակումն ավարտելու փորձ կատարած նավի վրա զոհված թուրք ինը ակտիվիստների հարազատներին դրամական փոխհատուցում տրամադրելու ծրագրի վրա:
Թուրքիայի մամուլը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Իսրայելի պաշտոնատար անձինք ծրագիրը մշակելու հարցում համագործակցում են Թուրքիայի պաշտոնյաների հետ:
«Ռոսթերս» գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի անանուն մի պաշտոնյայի, հաղորդել է, որ Թուրքիայի հետ հաշտեցմանն ուղղված դիվանագիտական ցանկացած քայլ կապված է լինելու Իսրայելի նավատորմը դատական հետապնդումից ազատելու հետ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելից պահանջել էր մայիսին կատարված գործողությունների համար ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում:
Երկու երկրների միջև հարաբերությունները մնում էին լարված` մինչև Իսրայելում տեղի ունեցած և բազմաթիվ զոհերի պատճառ դարձած հրդեհները:
Այս շաբաթվա սկզբին Թուրքիայի կառավարությունը հրշեջ ինքնաթիռներ էր ուղարկել Իսրայել` հրդեհները մարելու գործում օժանդակություն տրամադրելու նպատակով:
Ի պատասխա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի իր պաշտոնակցին:
Այս հեռախոսազրույցը թուրք ակտիվիստների մահվանից ի վեր երկու պետությունների ղեկավարների առաջին անմիջական հաղորդակցումն էր: