Մատչելի հղումներ

Իսրայելի կառավարությունը խոչընդոտում է ՄԱԿ-ի խորհրդի հետաքննությանը


Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում ՄԱԿ-ի պաշտոնյաների առջև, երբ նրանք փորձում են խոսել Իսրայելի զինվորների հետ դեպի Գազա մարդասիրական օգնություն առաքող նավատորմի վրա կատարված հարձակման մասին:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քննիչներից մեկն ասել է, որ այս տարվա մայիսի 31-ին պաղեստինամետ ինը ակտիվիստի մահվան բերած հարձակման հետաքննությունը կատարելու ընթացքում հարկավոր է, որ երեք անձից բաղկացած խումբը հարցաքննի Իսրայելի զինվորներին:

Սակայն Իսրայելը, որը պնդում է, թե առաքելությունը կողմնակալ է, չի թույլատրել երկիր մուտք գործել բրիտանացի, տրինիդադցի և մալայզիացի քննիչներին: Իսրայելը հետաքննության վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:

Երկուշաբթի օրը քննիչների խումբը սկսել է Թուրքիա և Հորդանան կատարվելիք իր այցը, որի նպատակն է կատարված հարձակման մասին հարցաքննել պետական ծառայողներին և վկաներին:

Քննիչների խմբի աշխատանքը կատարվում է պատահարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից կազմված խմբի աշխատանքներից անկախ: Խմբի միջանկյալ զեկույցը կներկայացվի սեպտեմբերի կեսերին:

XS
SM
MD
LG