«Քրդերը չպետք է վայր դնեն զենքը, քանի որ զենքը քուրդ համայնքի անվտանգության ապահովման միակ գրավականն է»:
Այս հայտարարությամբ, ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի, հանդես է եկել Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Լեյլա Զանան:
Պարբերականի վկայությամբ, Զանան ասել է, թե զենքն այնքան ժամանակ կմնա քրդերի «անվտանգության գրավականը», քանի դեռ գոյություն ունի «քրդական հարցը»:
Պատգամավոր Զանան, մեկնաբանելով Քրդստանի աշխատանքային կուսակցության կողմից միակողմանի զինադադար հայտարարելու մասին ասեկոսեները, համոզմունք է հայտնել, որ միակողմանի որևէ գործողություն խնդրի լուծման չի հանգեցնի: Նրա համաձայն, անցյալի փորձի, մասնավորապես 1980-ականներին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, երկու կողմերի միջև փոխադարձ անվստահություն է ձևավորվել:
«Անհրաժեշտ է որոշ քայլեր ձեռնարկել՝ անվստահությունը հաղթահարել ուղղությամբ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Զանան»՝ հավելելով. «Իմ կարծիքով, ամենամեծ քայլը պետք է ձեռնարկվի պետության կողմից, քանի որ այն քրդերի դեմ հանցագործություն է գործել»:
«Քրդերի կողմից զենքի վայր դնելու հարցը չպետք է քննարկվի այնքան ժամանակ, մինչև քրդերի չտրամադրվի իրավական կարգավիճակ՝ իրավական երաշխիք», - նշել է պատգամավոր Լեյլա Զանան: