Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարգադրել է այս ամսվա ավարտին երկրում անցկացնել հանրաքվե, որի արդյունքերով, ըստ Ասադի, հնարավոր կդառնա դադարեցնել գրեթե հինգ տասնամյակի պատմություն ունեցող միակուսակցական կառավարման համակարգի գործողությունը:
Սիրիայում փետրվարի 26-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում կառավարման միակուսակցական համակարգի դեմ քվեարկելու դեպքում կընդունվի նոր խարտիա, որը վերջ կտա երկրում «Բաաս» կուսակցության որպես «պետության և հասարակության առաջնորդի» կարգավիճակին:
Խարտիան թույլ կտա նաև սահմանափակել երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը յոթ տարվա տևողությամբ երկու ժամկետով:
Այս ընթացքում Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ երկրի ստորաբաժանումները նոր գրոհ են իրականացրել երկրի ամենամեծ չորրորդ Համա քաղաքում:
Իրավապաշտպանների համաձայն, կառավարական ուժերը զրահատեխնիկայի վրա տեղադրված զենիթային թնդանոթներից կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ:
Ականատեսների վկայությամբ, Համայից դեպի հարավ գտնվող Հոմս քաղաքում, որտեղ արդեն երկու շաբաթ շարունակվում է կառավարական ուժերի գրոհը, ապստամբների կողմից վերահսկվող Բաբա Ամր շրջանում նավթամուղի պայթյուն է որոտացել: