Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը վրդովված է Սիրիայում իրականացվող հարձակումներով


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը վրդովված է Սիրիայում իրականացվող հարձակումներով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը վրդովված է Սիրիայում իրականացվող հարձակումներով

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ խիստ վրդովված է «Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիական իրավունքների լուրջ խախտումներով»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը Գլխավոր ասամբլեային հայտնել է, որ Սիրիայում շարունակվող դաժան ճնշումները և տարբեր համայնքների միջև լարվածության կանխամտածված հրահրումը շուտով կարող են երկրում քաղաքացիական պատերազմի հանգեցնել:

Փիլեյն ասել է, որ Անվտանգության խորհրդի կողմից ընդհանուր հստակ գործողությունների շուրջ համաձայնության չգալու փաստը, կարծես, խրախուսել է Սիրիայի կառավարությանը ձեռնարկելու վճռական հարձակողական գործողություններ` վարչակարգի դեմ պայքարողների դիմադրությունն ավելի մեծ ուժով ճնշելու նպատակով:

Գլխավոր ասամբլեային ուղղված իր ելույթում Փիլեյը նշել է, որ Սիրիայի ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների բնույթից և մասշտաբից կարելի է եզրակացնել, որ կատարվել են հանցագործություններ մարդկության դեմ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը նշել է, որ հարձակումները վկայում են Սիրիայի իշխանությունների կողմից դրանք ամենաբարձր մակարդակով հովանավորելու կամ դրանցում ներգրավված լինելու մասին: Նա ասել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի` Սիրիայի ժողովրդին պաշտպանելու համար:

XS
SM
MD
LG