Մատչելի հղումներ

«Ալ-Քայիդա»-ի առաջնորդը ողջունել է Սիրիայի ապստամբությունը


«Ալ-Քայիդա»-ի առաջնորդը ողջունել է Սիրիայի ապստամբությունը
«Ալ-Քայիդա»-ի առաջնորդը ողջունել է Սիրիայի ապստամբությունը

«Ալ-Քայիդա»-ի առաջնորդը հանդես է եկել Սիրիայում ապստամբությունը ողջունող հայտարարությամբ և հորդորել հարևան մահմեդական պետություններին օժանդակել այս երկրի հակակառավարական ուժերին:

Մահմեդականամետ կայքերից մեկում հրապարակված տեսանյութում Այման ալ-Զավահրին հորդորել է Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի մահմեդականներին միանալ Սիրիայի ապստամբությանը՝ «կործանարար և անառողջ» անվանելով այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը:

Իրաքի բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաձայն, վերջին չորս ամսվա ընթացքում ստացված հետախուզական տեղեկությունները վկայում են Իրաքի հյուսիսից դեպի Սիրիա «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող մարտիկների և զենքի փոխադրման «հոսքի» մասին:

«Ալ-Քայիդա»-ի առաջնորդ Զավահրին այս հայտարարությունից երկու օր առաջ Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում ինքնասպան ահաբեկիչներն իրականացրել են երկու հարձակում:

Պայթյունները տեղի են ունեցել ռազմական հետախուզական կազմակերպության շենքի և անվտանգության ուժերի ռազմակայանի մոտակայքում:

Սիրիայի առևտրային հիմնական Հալեպ քաղաքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ սկսված ապստամբության ժամանակից պահպանվում էր համեմատաբար հանգիստ իրավիճակ:

Չնայած որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար, սակայն հայտնի է, որ ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացվող հարձակումներն արդեն երկար ժամանակ «ալ-Քայիդա»-ի գործողություններին նշանն են հանդիսանում:

XS
SM
MD
LG