Սիրիա. «Արաբական պետությունների լիգայի հանձնաժողովի նախագահի դիրքորոշումն անկողմնակալ չէ»

Արաբական պետությունների լիգայի դիտորդները Սիրիայում (արխիվային լուսանկար)

Արաբական պետությունների լիգայում Սիրիայի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի հարցերով լիգայի հանձնաժողովի նախագահի կողմից արված մեկնաբանությունները վկայում են այս երկրում ծավալված ճգնաժամի վերաբերյալ նրա որդեգրած «կողմնակալ մոտեցման» մասին:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արաբական պետությունների լիգայում Սիրիայի ներկայացուցիչ Յուսեֆ Ահմադն ասել է, թե «Սիրիայի ժողովրդի մեծամասնությունը դեմ է հանդես գալիս երկրի ներքին գործերում արտաքին ազդեցությունների»:

Ահմադն այս մեկնաբանություններով հանդես է եկել՝ ի պատասխան Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ-Թանիի կողմից այն կոչերի, որոնց համաձայն Սիրիայի իշխանությունները պետք է դադարեցնեն հակակառավարական ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները:

Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը Կահիրեում անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում անցկացվող դիտորդական առաքելության առաջընթացը:

Արտգործնախարարները համաձայնության են եկել այս երկրում դիտորդների թիվն ավելացնելու շուրջ:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները և իրավապաշտպանները քննադատության են ենթարկել դիտորդներին՝ ասելով, որ նրանց ներկայությունը հետ չի պահել երկրում իշխանության գլուխ կանգնած վարչակարգին հավատարիմ ուժերին ընդդիմության ներկայացուցիչների դեմ բռնություններ իրականացնելուց:

Արաբական պետությունների լիգայի որոշ քննադատներ Սիրիայից դիտորդներին դուրս բերելու կոչերով է հանդես եկել: