Մատչելի հղումներ

Թուրքիան հորդորել է Սիրիայի իշխանություններին դիմել «խաղաղ միջոցների»


Թուրքիան հորդորել է Սիրիայի իշխանություններին դիմել «խաղաղ միջոցների»
Թուրքիան հորդորել է Սիրիայի իշխանություններին դիմել «խաղաղ միջոցների»

Թուրքիան հորդորել է Սիրիայի ընդդիմությանը «խաղաղ միջոցներով» շարունակել պայքարը երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի վարչակարգի դեմ:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

«Սիրիայի ընդդիմությունը ժողովրդավարություն է պահանջում, և կիրակի օրն անցկացված հանդիպման ընթացքում մենք հայտնել ենք նրանց, որ դրան պետք է հասնել խաղաղ ճանապարհով», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ անդրադառնալով երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի հետ Ստամբուլում անցկացված հանդիպման:

Դավութօղլուն արդեն երրորդ անգամ է հանդիպում անցկացնում Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Ղալիունի գլխավորած՝ տասն անդամից բաղկացած պատվիրակության հետ: Նախկին երկու հանդիպումները, ըստ արտգործնախարարության խոսնակի, կայացել են անցյալ տարվա հոկտեմբեր և նոյեմբերի ամիսներին:

Թուրքիան բազմիցս հորդորել է Սիրիայի ղեկավարությանը դադարեցնել ընդդիմության նկատմամբ բռնությունների իրականացումը:

Անկարայի համաձայն, Սիրիայի ավելի քան 7,5 հազար բնակիչ փախուստի է դիմել Թուրքիա՝ փրկվելով նրանց սպառնացող բռնություններից:

XS
SM
MD
LG