Հարավային Կորեան փորձարկել է թևավոր նոր հրթիռ, որն ունի Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող միջուկային և հրթիռային հզորություններին արված հասցնելու հնարավորություն:
Երկրի զինված ուժերի հրամանատարությունը հինգշաբթի օրը մամուլի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հրթիռի փորձարկման մասին հայտարարությամբ՝ ըստ էության արձագանքելով Հյուսիսային Կորեայի հրթիռի ձախողված փորձարկման և ելնելով վերջինիս կողմից միջուկային փորձարկման նախապատրաստվելու մտավախությունից:
Սեուլն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է թևավոր հրթիռի փորձարկումը, ընթացքը և թիրախներ խոցելը:
Երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, հրթիռի գործողության շառավիղը կազմում է 1 հազար կիլոմետր և այն կարող է հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ցանկացած վայրում:
Նախարարության պաշտոնյաները նշել են, որ թևավոր հրթիռը մշակվել է ամբողջությամբ սեփական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ շեշտելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռների բոլոր երեք փորձարկումները ձախողվել են:
Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալությունը հայտնել է նաև, որ երկիրը փորձարկել է մարտավարական բալիստիկ հրթիռ, որի գործողության շառավիղը կազմում է 300 կիլոմետր: