Սերբիան կոչ է անում Կոսովոյում ապրող սերբերին բոյկոտել ընտրությունները

Սերբիան կոչ է անում Կոսովոյում ապրող սերբերին բոյկոտել ընտրությունները

Սերբիան կոչ է անում Կոսովոյում բնակվող սերբերին բոյկոտել 2008 թվականին Սերբիայից անկախություն հայտրարարած Կոսովոյում դեկտեմբերի 12-ին առաջին անգամ կայանալիք համընդյանուր ընտրությունները:

Բելգրադը հրաժարվել է ընդունել Կոսովոյի անկախությունը` չնայած այն ընդունվել է 70 պետությունների, ներառյալ ԱՄՆ-ի և Եվրամիության պետությունների մեծամասնության կողմից:

Սերբիայի կառավարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարությունում նշվում է, որ սերբ բնակչության համար չեն ստեղծվել ընտրություններում մասնակցելու անհրաժեշտ պայմաններ: Հայտարարությունում նշվում է նաև, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

Արևմուտքի պետությունների կողմից գործադրվող ճնշման տակ Բելգրադը համաձայնվել է երկխոսություն սկսել Կոսովոյի հետ, սակայն հաստատուն կերպով հրաժարվում է պետականությունն ընդունելուց: