Սաուդյան Արաբիայում բողոքի ցույց է անցկացվել

Սաուդյան Արաբիայում բողոքի ցույց է անցկացվել

Սաուդյան Արաբիայի բազմաթիվ բնակիչներ մայրաքաղաք Ռիադում բողոքի ցույց են անցկացրել այս երկրի Ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղ հսկողություն:

Ականատեսների համաձայն, նախարարության շենք մուտք գործելու փորձ կատարելուց հետո բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել են։

Սաուդյան Արաբիայում ցույցերի անցկացումն արգելված է։

Աբդուլլահ թագավորը, փորձելով իր երկրում կանխարգելել արաբական աշխարհում բարձրացած բողոքների ալիքի շարունակությունը, միլիարդավոր դոլարներ կազմող գումար է ուղղել սոցիալական ապահովության վճարները բարձրացնելու, ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծելու, բնակարաններ կառուցելու նպատակով։