Սարկոզին և Քեմերոնն այցելել են Լիբիա

Սարկոզին և Քեմերոնն այցելել են Լիբիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել են Լիբիա՝ երկրի ժամանակավոր կառավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Քեմերոնն ու Սարկոզին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակարգը տապալելուց հետո այս երկիրն այցելած օտարերկրյա պետությունների առաջին ղեկավարներն են:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը, Բենգազի քաղաք ուղևորվելուց առաջ բանակցություններ կանցկացնեն Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի հետ:

Վարչապետ Քեմերոնի գրասենյակի համաձայն, Լիբիայում նա պատրաստվում է հանդես գալ այս երկրին օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին հայտարարությամբ:

Այս շաբաթվա ընթացքում Լիբիա կայցելի է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի այցելությունը կատարվելու է հյուսիսաֆրիկյան պետություններ կատարվող իր այցի շրջանակում: