Մատչելի հղումներ

Լիբիայում սկսվել է Բանի Վալիդ քաղաքի գրոհը


Լիբիայում սկսվել է Բանի Վալիդ քաղաքի գրոհը
Լիբիայում սկսվել է Բանի Վալիդ քաղաքի գրոհը

Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերը սկսել են անապատային Բանի Վալիդ քաղաքի գրոհը, որը դեռևս մնում է Քադաֆիին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ:

Ականատեսների համաձայն, ուրբաթ օրը տարածքում լսվել են հրաձգության և պայթյունների ձայներ: Անցումային ազգային խորհրդի մարտիկները հանդիպել են Քադաֆիին հավատարիմ ուժերի ուժեղ դիմադրության:

Բանի Վալիդ քաղաքի գրոհը սկսվել է Քադաֆիի հարազատ Սիրթ քաղաքի կենտրոնը ժամանակավոր կառավարության ուժերի կողմից գրավելուց մեկ օր անց: Անցումային ազգային խորհրդի պաշտոնատար անձանց համաձայն, Սիրթում մարտիկները հանդիպել են Քադաֆիին հավատարիմ էլիտար ուժերի դիմադրության և դիպուկահարների կրակի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը, արաբական մի քանի պետություն կատարվող իր այցի շրջանակում, ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Էրդողանին օդանավակայանում դիմավորել է Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել են Լիբիա՝ երկրի ժամանակավոր կառավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Քեմերոնն ու Սարկոզին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակարգը տապալելուց հետո այս երկիրն այցելած օտարերկրյա պետությունների առաջին ղեկավարներն են:

XS
SM
MD
LG