Օգյուն Սամասթ. «Դինքի սպանությունը կատարելուն ինձ դրդել են մամուլի հրապարակումները»

پاکستان نے کینیڈا کو 46رنز سے ہرادیا

Օգյուն Սամասթը, որը խոստովանել է, որ ինքն է իրականացրել Հրանտ Դինքի սպանությունը, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս արարքն ինքը կատարել է Դինքին «դավաճան» պիտակավորած լրատվամիջոցների ազդեցությամբ։

Սամասթի գործն առանձնացվել է հիմնական դատավարությունից, քանի որ սպանությունն իրագործելու օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին, դեռևս չէր լրացել նրա 18-ամյակը։ «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Ստամբուլի դեռահասների գործերով դատարանում երկուշաբթի օրն անցկացվել է Սամասթի գործով երկրորդ լսումը, որի ընթացքում իր արարքի համար նա մեղադրել է լրատվամիջոցներին։

Դատարանին ներկայացրած իր նամակում նա գրել է, թե մեղավոր չէ՝ հավելելով, որ «մեղավոր են Դինքին որպես դավաճան ներկայացրած հոդվածները։ «Այժմ վերջապես աչքերս բացվել են, և կատարվածի մասին թող մտածեն նրանք, ովքեր գրել են այդ հոդվածները. որտե՞ղ են ինձ այս դատավարության առջև կանգնեցրածները։ Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է «Ակոս»-ը», գրել է Սամասթը ու հավելել, որ ինքը կարող էր սահմանափակվել Դինքին հարվածելով։

«Հրանտ Դինքի ընկերներ» խումբն անցյալ չորս տարվա ընթացքում բազմիցս հանդես է եկել այն բողոքով, ըստ որի լրագրողի սպանության հետաքննության ընթացքում, բացի սպանության մեջ մեղադրվող անձի գործողություններից, չեն ուսումնասիրվել լրացուցիչ այլ մանրամասներ։