Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը փոխհատուցում է հատկացնելու Հրանտ Դինքի ընտանիքին` վերջինիս սպանությունը կանխել չկարողանալու պատճառով:
Ստամբուլ քաղաքի դատարաններից մեկը որոշում է կայացրել այն մասին, որ նախարարությունը սպանված լրագրողի ընտանիքին պիտի մուծի 100 հազար թուրքական լիրա, ինչպես նաև 9700 դոլար`որպես դատական ծախսերի դիմած փոխհատուցում:
Դատարանն այս մասին կայացրած վճիռը հիմնել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի որոշման վրա, ըստ որի Թուրքիայի ներքին գործերի նախախարությանը ենթակա ոստիկանությունն ու ժանդարմերիան են կրում պատասխանատվությունը:
Եվրոպական դատարանը հայտարարել էր, թե նախարարության այն պատճառաբանությունները, ըստ որոնց չեն եղել նախատեսվող սպանության մասին հետախուզական տվյալներ և ոչ էլ Հրանտ Դինքի կողմից իրեն պաշտպանելու խնդրանքով դիմում, չեն համապատասխանում իրականությանը: