Պակիստանի Լահոր քաղաքում ԱՄՆ-ի դիվանագետների կողմից արձակված կրակոցից սպանվել է երկու պակիստանցի, որոնք, ըստ դիվանագետի, հարձակում են կատարել իր վրա։
Երրորդ պակիստանցին մահացել է ԱՄՆ-ի հյուպատոսության այն մեքենայի հարվածից, որը փորձում էր հասնել դիվանագետին օգնության։
Պակիստանի ոստիկանության համաձայն, դիվանագետի մեքենան կանգնած է եղել խաչմերուկում, երբ մոտոցիկլով մոտեցած երկու անձինք կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։ ԱՄՆ-ի դիվանագետը պատասխան կրակ է բացել: Հարձակում կատարած երկու անձինք, ինչպես նաև մեքենայի հարվածից տուժածը մահացել են հիվանդանոցում։
Այս միջադեպի վերաբերյալ Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել։