ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Պակիստանում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում երկու մարդ սպանած ԱՄՆ-ի դիվանագետին։
Միացյալ Նահանգների իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ Ռեյմոնդ Դեյվիսը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ենթակա չէ հետաքննության և Լահորում նրա ձերբակալությունն անօրինական է։
ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում չեն հրապարակել փոխհրաձգությանը մասնակցած դիվանագետի անունը եւ նրա դիվանագիտական կարգավիճակը։
Դեյվիսն ուրբաթ օրը կանգնել է Պակիստանի դատարանի առջև։ Նա մեղադրվում է կրկնակի սպանություն կատարելու մեջ, սակայն պնդում է, որ իր գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրել։