Պակիստանում անցկացվեց սպանված նահանգապետի հուղարկավորությունը

Պակիստանում անցկացվեց սպանված նահանգապետի հուղարկավորությունը

Պակիստանի Լահոր քաղաքում Փունջաբ նահանգի նահանգապետ Սալման Թասիրի թաղման արարողության ընթացքում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ:

Վերջինիս սպանել էին երեքշաբթի օրն Իսլամաբադում: Նրան սպանած անձը խոստովանել է, որ սպանության դրդապատճառը եղել է մահմեդական օրենքների դեմ ուղղված վիրավորական արտահայտությունների նկատմամբ Թասիրի հանդուրժողականությունը:

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները փորձում են պարզել, արդյոք մարդասպանը գործել է միայնակ, թե սպանությունը ծրագրվել է հանցավոր որեւէ խմբի կողմից:

Փունջաբ նահանգի սպանված նահանգապետը հանդես է եկել ընդդեմ կրոնական ծայրահեղության և փորձել առաջ քաշել վիրավորական արտահայտությունների նկատմամբ մահմեդական օրենքներում փոփոխություններ:

Վերջերս նա կոչ է արել ազատ արձակել Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու չապացուցված մեղադրանքով մահի դատապարտված քրիստոնյա կնոջը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Թասիրի մահը «մեծ կորուստ» է անվանել: