Պակիստանի հարյուրավոր բնակիչներ ցույցեր են անցկացրել` իրենց բողոքն արտահայտելով վիրավորական արտահայտությունների համար պատիժ նախատեսող օրենքի դեմ հանդես եկող քրիստոնյա նախարարի սպանության համար:
Պակիստանի փոքրամասնությունների հարցերով նախարարի սպանությունը տեղի է ունեցել Իսլամաբադում չորեքշաբթի օրը: Նա արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնատար անձն է, որը զոհվել է մահմեդականությանը վիրավորանք հասցնելու համար մահապատիժ նախատեսող օրենքի դեմ հանդես գալու պատճառով:
Ցուցարարները, որոնց թվում եղել են Պակիստանում փոքրամասնություն կազմող քրիստոնյաներ, պահանջել են հայտնաբերել և պատժել մեղավորներին:
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին սպանված նախարարի հիշատակին հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վերացնել ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը այս երկրում: