Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը

Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կոչ է արել ազատ արձակել քրիստոնյա մի կնոջ, որը հիմնականում մահմեդականություն դավանող Պակիստանում անցյալ շաբաթ դատապարտվել է մահվան` վիրավորական արտահայտություններ անելու մեղադրանքով:

Իր ամենշաբաթյա ուղերձի ընթացքում պոնտիֆիկոսը չորեքշաբթի օրն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Էյշա Բիբիին պետք է «վերադարձվի իր ազատությունը»:

Հռոմի պապը հայտնել է, որ Պակիստանում քրիստոնյաները հաճախակի բռնությունների և դիսկրիմինիացիայի զոհ են դառնում:

Հինգ երեխայի մայր` 45 տարեկան Բիբին անցյալ շաբաթ դատապարտվել է մահապատժի Պակիստանի կենտրոնական Փունջաբ նահանգի դատարանի կողմից:

Նա ձերբակալվել էր դեռևս 2009 թվականին` մի խումբ մահմեդական կանանց հետ բանավեճից հետո, որոնք ավելի ուշ մեղադրել են նրան Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորական `արտահայտություններ անելու մեջ:

Բիբին հերքել է մեղադրանքները և իրեն մեղավոր չի ճանաչել: Դատավարության ընթացքում նա հայտնել է, որ մահմեդական գյուղացիները իր դեմ ճնշում են գործադրել` ստիպելով մահմեդականություն ընդունել, և որ հետապնդվել է կրոնական հողի վրա: