Օբաման հանդիպելու է բին Լադենի ոչնչացումն իրականացրած հատուկ ջոկատայինների հետ

Օբաման հանդիպելու է բին Լադենի ոչնչացումն իրականացրած հատուկ ջոկատայինների հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հանդիպում է անցկացնելու Օսամա բին Լադենի ոչնչացման գործողությունը Պակիստանում իրականացրած հատուկ ջոկատի զինծառայողների հետ։

Նախագահն այսօր այցելելու է Քենթաքի նահանգում գտնվող «Ֆորտ Քեմփբել» ռազմակայանը՝ հատուկ ջոկատայիններին և ԱՄՆ-ի զինուժի այլ անդամների իրենց ծառայության համար շնորհակալություն հայտնելու նպատակով։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, բին Լադենի թաքստոցից առգրավված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվելէ, որ «ալ-Քաիդա»-ն նախատեսել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակումների տասնամյակը նշանավորել՝ ԱՄՆ-ում գնացքների վրա հարձակում կատարելու միջոցով։

Նախագահ Օբաման հինգշաբթի օրը ծաղկեպսակ է դրել Նյու Յորք քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակման պատճառով փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղանքում՝ հարգանքի տուրք մատուցելով հարձակման հազարավոր զոհերին։

Օբաման ավելի վաղ որոշում է կայացրել սպանված բին Լադենի լուսանկարները չհրապարակելու մասին՝ ասելով, որ դրանց հրապարակումը կվտանգի ազգային անվտանգությունը և կհրահրի նոր բռնություններ։