Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վայրի մոտակայքում մահմեդական կենտրոն կառուցելու ծրագրերը շարունակվելու են:
Չորեքշաբթի օրը «Նյու Յորք թայմս» թերթում իմամ Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆն այն միտքն է արտահայտել, որ մահմեդական կենտրոնի մասին քննարկումներն արտացոլում են ամերիկյան արժեքները, ներառյալ «ուրիշների իրավունքների ճանաչումը, հանդուրժողականությունը և պաշտամունքի ազատությունը»:
Նա նաև նշել է նախագահ Բարաք Օբամայի և Նյու Յուրքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի կողմից ցուցաբերված աջակցությունը` ասելով, որ նրանց հայտարարությունները «ուղերձ էին այն մասին, թե ինչ է սատարում Ամերիկան»:
Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆի համաձայն, համայնքային կենտրոնում կլինեն մահմեդական, քրիստոնյա, հրեական և այլ կրոնների ներկայացուցիչների աղոթքի համար նախատեսված առանձին տարածքներ:
Կենտրոնում կառուցվելու է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված բազմակրոն հուշարձան:
Կենտրոնի կառուցման ընդդիմախոսներն ասում են, որ ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում մզկիթ կառուցելը անհարգալից վերաբերմունք է: