ՆԱՏՕ. «Եվրոպան պաշտպանող հակահրթիռային վահանը գործում է»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Չիկագոյում անցկացվող դաշինքի գագաթաժողովի ընթացքում հայտնել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը «մտել է գործողության միջանկյալ հնարավորությունների շրջան»՝ Միջերկրական ծովում մարտական հերթապահություն իրականացնող ԱՄՆ-ի ռազմանավերի վրա որսիչ հրթիռների և Թուրքիայում տեղակայված ռադարային համակարգի շահագործման մեջ հանձնելուց հետո:

ՆԱՏՕ-ն ցանկանում է ստեղծել պաշտպանական համակարգ, որը մինչև այս տասնամյակի ավարտը հնարավորություն կտրամադրի կանխելու Եվրոպայի ցանկացած մասի դեմ ուղղված հրթիռային հարձակումները:

Իրանի կամ թշնամաբար տրամադրված այլ կառավարությունների կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանությանն ուղղված ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումն առաջարկվել էր դեռևս ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից: Նախագահ Բարաք Օբաման ավելի ուշ վերանայել է ծրագիրը, ինչի հետևանքով որոշ ռադարներ տեղակայվել են ռազմանավերի վրա:

Հակահրթիռային պաշտպանության համակարգը դարձել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև խորը տարաձայնությունների առարկա: Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության համակարգը համարում է սպառնալիք իր անվտանգության համար: Կրեմլի նույնիսկ սպառնացել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների սահմանին հարձակողական հրթիռներ տեղադրել՝ դաշինքի կողմից ծրագրի պլանների իրականացումը շարունակելու դեմքում:

Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն հրավիրել են Ռուսաստանին մասնակցելու հակահրթիռային պաշտպանության «վահանը» ստեղծելու գործում՝ հավաստիացնելով վերջինին, որ «հակահրթիռային վահանը» որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: